ՀՀ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն հայտնեց ՀՀ պատկան մարմիններին, որ համապատասխան քայլեր ձեռնարկվեցին Երևանում հակակառավարական ցույցերի ժամանակ իրավիճակը կայունացնելու առումով։ Ի պատասխան «Sputnik Armenia»-ի հարցի, թե հունվարին կոշտ գնահատականներ էիք հնչեցրել Իրանի դեսպանատան մոտ անցկացվող հակակառավարական ցույցերի վերաբերյալ, այդ լարվածությունն անցե՞լ է, ՀՀ իշխանության հետագա գործողությունները Ձեր մտահոգությունները փարատե՞լ են, դեսպան Շիրղոլամին ասաց.
«Այն իրադարձություներին, որոնց մենք ականատես եղանք Իրանում, ի սկզբանե խաղաղ ցույցեր էին, բայց արտասահմանից Իրան ներմուծված կազմակերպված խմբերը փորձեցին այս շարժումը տանել այլ հունով և երկիրը ներքաշել ներքաղաքական պատերազմի մեջ։ Ես կարծում եմ` սա 12–օրյա պատերազմի հաջորդ փուլն էր։
Այս հարցում նրանք փորձեցին նաև օգտագործել Իրանից դուրս` Հայաստանում գտնվող իրանցիներին։ Եթե նայում ենք այդ շարժմանը, ապա դա միայն վիրավորանք ու հայհոյանքներ էին, անպատշաճ խոսքերն էին։ Նրանք հաշվի էին առնում Հայաստանում բնակվող իրանցիների թիվը` ընդհանուր առմամբ 3000 մարդ։ Բայց այդ ցույցերին մասնակցողները քիչ էին` մինչև 200 մարդ»։


















































