Լրահոս
Օրվա լրահոսը

2026 թվականի հունվարին արտաքին առևտրի ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Փետրվար 27,2026 14:25

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվարին։

Այսպես.

  • 2026թ. սկսվել է բավական բարձր տնտեսական աճի ցուցանիշով։ 2026թ. հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 7.6%՝ գերազանցելով նախորդ տարվա հունվարի ցուցանիշը 0.3 տոկոսային կետով։ Սակայն տնտեսական աճին հիմնական նպաստում ունեցող ճյուղը՝ արդյունաբերությունը, նախորդ տարվա վերջում աճում էր հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման հաշվին։ Հետևաբար, հնարավոր է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը պայմանավորված լինի հենց այդ գործոնով։2026թ. հունվարին ՏԱՑ-ի աճին հաջորդ ամենամեծ նպաստում ունեցող` ծառայությունների ոլորտի աճի տեմպն ավելի ցածր է եղել, քան նախորդ տարվա հունվարի ցուցանիշը։ 2026թ. հունվարին ծառայությունների ոլորտում գրանցվել է 7.4% աճ՝ նախորդ տարվա 12.2-ի դիմաց (վերը նշված ոլորտների մասին առավել մանրամասն հնարավոր կլինի վերլուծել ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին հունվար ամսվա վիճակագրության հրապարակումից հետո):
  • Արտաքին առևտրի ցուցանիշները անկում են գրանցել։ Ե՛վ արտահանման, և՛ ներմուծման ծավալները նվազել են 2026թ. հունվարին՝ համապատասխանաբար 13.5% և 11.2%-ով։ Սա այն դեպքում, երբ նախորդ տարվա հունվարին ևս էական անկումներ էին գրանցվել։ Արտաքին առևտրի տվյալները մտահոգիչ են, սակայն դրանց մասին վերլուծությունը նույնպես հնարավոր կլինի իրականացնել ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին վիճակագրության հրապարակումից հետո։
  • Պետական բյուջեի հարկային եկամուտներն աճ են գրանցել հունվարին, որը, սակայն, էականորեն ցածր է նախորդ տարվա հունվարի աճից։ 2026թ. հունվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7.8%, որը ցածր է ինչպես նախորդ տարվա հունվարի, այնպես էլ նախորդ տարվա միջին ամսական աճի տեմպից։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ ։

 

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728