Լրահոս
Դռնեդուռ
Օրվա լրահոսը

Թողնում եմ այս պաշտոնը հանուն բուժաշխատողների արժանապատվության գաղափարն առաջ մղելու. IVF Life վերարտադրողական առողջության կենտրոնի բուժական գծով տնօրեն

Մարտ 02,2026 11:29 Share

IVF Life վերարտադրողական առողջության կենտրոնի բուժական գծով տնօրեն Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Կայացրել եմ շատ էմոցիոնալ ծանր որոշում՝ իմ դիմումի համաձայն թողնել IVF LIFE Վերարտադրողական առողջության կենտրոնի բուժական գծով տնօրենի պաշտոնը:

2024 թվականի օգոստոսի 16-ից՝ կենտրոնի հիմնադրման օրվանից ստանձնել եմ այդ պաշտոնը և այս ընթացքում ոչ միայն փորձն եւ գիտելիքը, այլ նաև կյանքիս մի հատվածը ներդրել եմ, որպեսզի նոր ստեղծված կլինիկան երկրաչափական պրոգրեսիայով զարգանա և դա ստացվել է:

✅ Ընդամենը 1,5 տարվա ընթացքում մեր կլինիկան դարձավ վերարտադրողական ոլորտում պացիենտների ու հղիությունների քանակի, զարգացման տեմպի, ինչպես նաև մեր կենտրոնից դուրս գրված երջանիկ պացիենտների՝ քանակական ցուցանիշներով առաջատարը:

✅ Ընդամենը 1,5 տարվա ընթացքում կլինիկայում հիմնվեց Հայաստանի վերարտադրողական ոլորտի համար աննախադեպ անդրոլոգիական ծառայությունը իր պրոֆեսիոնալ բժիշկների թիմով և հենց տեղում տղամարդու անպտղության վիրահատական բուժման հնարավորությամբ:

✅ Ընդամենը 1,5 տարվա ընթացքում կլինիկայում հիմնվեցին իմունոլոգիական, կլինիկական և բիոքիմիական լաբորատորիաներ, որոնք թույլ են տալիս ավելի օպերատիվ կերպով հետազոտել պացիենտին և ավելի արագ անցնել բուժման գործընթացին:
✅ Ընդամենը 1,5 տարվա ընթացքում հավաքվեց մասնագետների այնպիսի թիմ, որը աշխատում է միջազգային ստանդարտներին համապատասխան և առաջ է տանում կլինիկան և ես վստահ եմ, որ այդ թիմը կշարունակի ավելի մեծ բարձունքների նվաճումը առանց իմ ներկայության:
Կլինիկան այս մակարդակին հասցնելու մեջ իմ համեստ ներդրումը երևի կյանքիս ամենաամբիցիոզ և ամենաբարդ մարտահրավերներից էր, որը հաղթահարվեց թիմային աշխատանքի մասնագիտության շուրջ միաբանման շնորհիվ:
🤝 Շնորհակալ եմ ամբողջ թիմին՝ սեփականատիրոջից մինչև մայրապետ՝ այս դժվարին, բայց հաղթանակող, պատվաբեր և խնդիրներով լի ճանապարհը ինձ հետ կիսելու, ինձ սատարելու, իմ կողքին լինելու և, իհարկե, ֆանտաստիկ նվիրումով և բարձր պրոֆեսիոնալիզմով աշխատելու համար:

💡 Բայց այս փուլում ես լքում եմ այս մասնագիտական դիրքը, որովհետև հասկանում եմ, որ միայն մեր կլինիկայում գործող պացիենտակենտրոն կարգը, որը անբաժան է բուժաշխատողի իրավունքների պաշտպանված լինելու, արժանապատիվ վարձատրելու և մարդկային մոտեցումներից, պետք է տարածել ամբողջ բժշկական համայնքի վրա, որպեսզի ոլորտը ոչ թե զարգանա առանձին կլինիկաների օրինակով, այլ ամբողջական:

🧠 Շատերը կմտածեն, իսկ ոմանք նաև կասեն «գժվե՞լ ես, տնօրենի պաշտոնը ինչո՞ւ ես թողնում…», ուստի ես ուզում եմ պատասխանել, որ ես թողնում եմ այդ պաշտոնը հանուն գաղափարի, հանուն նպատակի, հանուն բուժաշխատողների արժանապատվության գաղափարը առաջ մղելու և այո՛, չկա պաշտոն կամ վարձատրություն, որը կարող է փոխարինել բժշկի՝ իմ կոլեգաների պատիվն ու արժանապատվությունը: Ես թողնում եմ այս պաշտոնը, բայց մշտապես կանգնած եմ լինելու Հայաստանի լավագույն վերարտադրողական կենտրոնի կողքին:

Հ.Գ. Բուժառուների ընդունելությունը չեմ դադարելու ոչ մի օր, ուստի հերթագրումները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031