Լրահոս
Դռնեդուռ
Օրվա լրահոսը

«Հայաստանի հանրապետությունում խաղաղություն է։ Ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ»․ պաշտպանության փոխնախարար

Մարտ 02,2026 13:40 Share

«Հայաստանի հանրապետությունում խաղաղություն է։ Ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ։ Ես ձեզ նորից կարող եմ կրկնել նույնը, որ պատկան մարմինները բնականաբար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնում են եւ ՀՀ-ում առկա է խաղաղություն»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Լրագրողների հարցերը վերաբերվում էին հարեւան Իրանում պատերազմին եւ այդ համատեքստում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դիրքավորումներին։

Լրագրողները նաեւ նկատել էին՝ տարածաշրջանում լարված է, հարեւան երկրում պատերազմ է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՔՊ-ի ավտոբուսով եւ կարկանդակ ուտելով շրջում է համայնքներում։

«Երեւի դուք ուշադիր չեք եղել, որ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել եւ բնականաբար պատկան մարմինները ձեր մտահոգությունները փարատելու համար աշխատում են»,-ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031