Լրահոս
Դռնեդուռ
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Արաղչիին հայտնել է ցանկացած հումանիտար օգնություն տրամադրելու ՀՀ պատրաստակամության մասին

Մարտ 02,2026 13:51 Share

Մարտի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք X-ում ՀՀ-ում Իրանի դեսպանատան միկրոբլոգից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդի, իրանցի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների զոհվելու կապակցությամբ։

Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ այս իրավիճակում ցուցաբերելու ցանկացած անհրաժեշտ հումանիտար օգնություն, և հույս է հայտնել, որ ներկա վիճակը կհանգուցալուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադառնալով բանակցությունների փուլում «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի «անօրինական ու անարդարացի ագրեսիային», ընդգծել է. «Մենք  լայնածավալ պատերազմի մեջ ենք»։

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի պատասխան այդ «անամոթ ագրեսիայի», թիրախավորել է օկուպացված տարածքները և տարածաշրջանում ամերիկյան բազաները։ Արաղչին հավելել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, և վրեժխնդիր կլինի իր «նահատակ առաջնորդի» արյան համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031