Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակը ԹՐԻՓՓ-ի համար վտանգավոր չէ․ Ալեն Սիմոնյան

Մարտ 03,2026 14:26 Share

Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակը ԹՐԻՓՓ-ի համար վտանգավոր չէ․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ ԹՐԻՓՓ-ը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։

Ալեն Սիմոնյանն ասաց՝ Իրանի հետ առեւտուր՝ այն ապրանքների մասով, որոնք չեն գտնվում միջազգային սահմանափակումների տակ, Հայաստանն արել է եւ անելու է։ Վստահեցրեց՝ եվրոպացի գործընկերները միշտ ըմբռնումով են մոտեցել Իրանի եւ Հայաստանի հարեւանական հարաբերություններին։

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությամբ ԹՐԻՓՓ-ը չեղարկվելու է, Ալեն Սիմոնյանը հակադարձում է՝ տնտեսապես ձեռնտու ծրագրերը ոչ ոք չի չեղարկում, իսկ ԹՐԻՓՓ-ը տնտեսապես ձեռնտու է բոլոր երկրներին։

Նա նաեւ Իրանում պատերազմը Հայաստանի համար վտանգավոր չի համարում, քանի որ Հայաստանում ամերիկյան կամ իսրայելական որեւէ ռազմական կառույց չկա, իսկ իրանական կողմը հստակեցրել է՝ իրենք հարեւան երկրներին չեն հարվածում, հարվածում են այդ երկրներում առկա ռազմական օբյեկտները։ Ավելին, հիշեցնում է, որ Սյունիքում իրանական հյուպատոսություն կա։

Մերձավոր Արեւելքում պատերազմը նա համարում է աշխարհաքաղաքական ամենամեծ պատերազմներից մեկը, հույս ունի, որ Հայաստանի շահերին այն չի դիպչի, պետք է ամեն ինչ անել դրա համար։ Հույս ունի նաեւ, որ պատմությունը կգնահատի, որ թե Հյուսիսում, թե Մերձավոր Արեւելքում պատերազմ է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են կառուցում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031