Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան. «Խիստ անհրաժեշտ է, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորները հրապարակային, առանձին-առանձին հանդես գան տեքստով, որ այս հակահայկական պրոյեկտին ոչ դեպքում կողմ չեն քվեարկելու»

Նոյեմբեր 24,2026 17:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երեկ բոլորդ իմացաք հերթական հակահայկական պրոյեկտի առկայության մասին։ Մեր հասարակության արձագանքը շատ հստակ է։ Հասարակության գրեթե բոլոր շերտերը դեմ են այս հերթական հակահայկական օբյեկտին։ Ի՞նչ անել առավել հստակ քայլերով,- ուղիղ եթերում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանը։- Եթե հիշում եք, ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունն առաջարկել էր ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր կուսակցությունների եւ դաշինքների առաջին 30 համարներին՝ ստորագրել Նիկոլի հետ որեւէ դեպքում չհամագործակցելու հուշագիրը։

Հիմա այս հակահայկական պրոյեկտի մասով։ Նախ, ակնհայտ է, որ մենք որպես հասարակություն պիտի կանգնենք ընդդիմադիր պատգամավորների կողքին՝ թույլ չտալու, որպեսզի Նիկոլի բռնաճնշումները, շանտաժը, խաբեությունն ու խարդախությունը կարողանան նրանց ընկճել։

Եվ երկրորդ։ Խիստ անհրաժեշտ է, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորները հրապարակային, առանձին-առանձին հանդես գան տեքստով, որ այս հակահայկական պրոյեկտին ոչ մի պայմանի առկայության դեպքում կողմ չեն քվեարկելու։ Խոսքերից զատ, սա գործուն քայլ կլինի վարքագծով ցույց տալու, որ այս հակահայկական պրոյեկտը չի իրականացվելու՝ Ազգային ժողովում արգելակելով եւ թույլ չտալով, որպեսզի Ազգային ժողովում հաղթահարվի Ազգային ժողովում առկա շահը»,- հանդես է եկել ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30