Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյան. «Նիկոլը հիմա հանձնարարական է ստացել՝ յուրաքանչյուրիցս կորզելու Ադրբեջանից ներողություն խնդրելու այդ ստորագրությունը, քանի որ անհրաժեշտություն կա յուրաքանչյուրի ստորացումը ամրագրելու»

Նոյեմբեր 27,2026 15:28 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծ չի քննարկվում։ Հայ ժողովրդի առաջ Նիկոլի թուրքական կառավարությունը դրել է մեր կողմից Ալիևին՝ Ալիևի ցանկությամբ և Ալիևի գրած տեքստով, ներողություն խնդրելու, ագրեսոր Ադրբեջանից ներողություն խնդրելու տեքստը»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով նոր Սահմանադրության նախագծին վերաբերող հարցին։

«Կհիշեք՝ պարբերաբար թուրք-ադրբեջանական տանդեմը խոսում է իր տարբեր պաշտոնյաների և տարբեր կարգավիճակ ունեցող անձանց շուրթերով, որ իրենք ոչ թե Նիկոլին են հաղթել, այլ հայ ժողովրդին են հաղթել, հաղթել են Սերժ Սարգսյանի բանակին։ Այսինքն՝ իրենք գիտեն, որ իրենց «հարբած ծաղրածուի» հետ, ոնց որ իրենք են բնութագրում, որևէ բան չկա պայմանավորվելու։ Իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նվաստացման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ վերջնական և անշրջելի հաղթանակը ամրագրելու մասին են խոսում։ Դրա համար Նիկոլը հիմա հանձնարարական է ստացել՝ յուրաքանչյուրիցս կորզելու Ադրբեջանից ներողություն խնդրելու այդ ստորագրությունը, քանի որ անհրաժեշտություն կա յուրաքանչյուրի ստորացումը ամրագրելու»։

Աննա Մկրտչյանը կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորները մեկ բան ունեն անելու՝ չկոտրվել և որևէ պայմանավորվածության, որևէ խաբկանքի ու շանտաժի չգնալ։

«Ինքը ուզում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերանա։ Ինքը կգնա այն ժամանակ, երբ ՀՀ-ն չի լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել