Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում մեկնարկել է Ամերիկայի գավաթի մրցաշարը, որին մասնակցում են ութական տղամարդ եւ կին շախմատիստներ։ Տղամարդկանց պայքարի մեջ են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը, կանանց մրցաշարում հանդես են գալիս Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը։
Մրցումային առաջին օրը մեր բոլոր չորս հայրենակիցները ոչ-ոքի են արել։ Ընդ որում, Տաթեւ Աբրահամյանն ու Աննա Սարգսյանը խաղացել են միմյանց հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































