Լրահոս
Օրվա լրահոսը

«Քովիդի գործի՞ց ինչ կա, Հովիկ Աղազարյա՞նն ինչ պետական գաղտնիք էր ասել, միայն մե՞կ ՔՊ-ական է կոռուպցիոն գործարքներում»․ Թագուհի Թովմասյանը՝ Արթուր Նահապետյանին

Մարտ 04,2026 13:22 Share

ԱԺ նիստի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի՝ զեկույցի ներկայացումից հետո պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հարցրեց․ «35 էջանոց Ձեր զեկույցում 12 էջ ոնց որ 2000-ականների արխիվն ընթերցեմ, ինչը վերաբերում է նախկին տարբեր պաշտոնյաների գործերին։ Հասկանալի է՝ նախընտրական տարի է, պետք է խոսել նախկինների վերաբերյալ գործերի մասին, որ ՔՊ-ականները դիվիդենտներ հավաքեն։ Արձանագրել եմ, որ ընդամենը մեկ մարդ կա ՔՊ-ից՝ կուսակցության ներկայացուցիչ, Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն ու իր ընտանիքն է, որ անցնում է քրեական գործով։ Ուզում եք ասել, որ գործող իշխանության որևէ ներկայացուցիչ կոռուպցիոն որևէ գործում ներգրավվա՞ծ չէ։ Անգամ Հովիկ Աղազարյանը, որը ՔՊ-ի հետ կապ չունի, ի՞նչ եղավ պետական գաղտնիքի՝ իր չարչրկված գործը, վերջը ի՞նչ պետական գաղտնիք էր բացահայտել, Քովիդի գործի՞ց ինչ կա։ Արսեն Թորոսյանն ուժային կառույցներին ամեն ինչի մեջ մեղադրեց՝ դիլետանտություն և այլն, ու ինքը հիմա նախարար է, իսկ դուք վեց տարի էդ գործը քննում եք»։

Արթուր Նահապետյանը (լուսանկարում) արձագանքեց․ «Իմ հաղորդման մեջ նշվել է, որ ընդհանուր դատի է տրվել շուրջ 298 հանրային ծառայողի, որևէ տարանջատում չի դրվել նախկին ու ներկա պաշտոնյաների միջև։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համար չկան նախկին ու ներկա պաշտոնյաներ։ Համապատասխան հաղորդման հիման վրա քննվել են քրեական վարույթներ և հասել իրենց տրամաբանական ավարտին։ Հնչեղություն ստացած քրեական վարույթների մասով հաղորդման մեջ տեղ են գտել որոշակի արձանագրումներ, բայց դրանք չեն սպառվում այն ցանկով, ինչ ներկայացվել է հաղորդման տեքստում։ Ունենք 298 հանրային ծառայող, որոնց մեջ որոշակի թիվ են կազմում նաև գործող պաշտոնյաները»։

ԱԺ քառօրյա նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031