Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Ռուբինյանին մենք հրավիրել ենք տեսնելու, չգիտեմ «զադերժկան» ինչումն ա, որ չի եկել»․ Քրիստինե Վարդանյանը՝ 004 շրջաբերականի մասին

Մարտ 04,2026 15:59 Share

«Ռուբեն Ռուբինյանին մենք հրավիրել ենք տեսնելու, չգիտեմ «զադերժկան» ինչումն ա, որ չի եկել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին իշխող ուժի ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե ՀՅԴ–ն իր 004 շրջաբերականով ուզում էր պատերազմ բերել։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն չի հրապարակում այդ շրջաբերականը․ «Ես համաձայն եմ, Նիկոլ Փաշինյանը իր ԲԴԽ նախագահին գրած SMS-ը եւ սահմանադրական մարմնի անդամներին գրած SMS-ները հրապարակի, WhatsApp-ի նամակները, մենք էլ մեր շրջաբերականները հրապարակենք»։

Այն բովանդակությանը, որին հղում են անում իշխող ուժի ներկայացուցիչները, ՀՅԴ-ական պատգամավորի հավաստմամբ՝ գոյություն չունի․ «Ես ասում եմ այդպիսի փաստաթուղթ չկա, դուք ասում եք՝ «սլիվ» եք արել։ ՔՊ-ի «Սիվիկի պադվալում» գրվել է, հրապարակվել է»։

Քրիստինե Վարդանյանը նաեւ ասաց, որ ՀՅԴ-ում չեն քննարկել ՀՀԿ-ի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի առաջարկը՝ փողոցային պայքար սկսելու մասին։ Ասաց՝ նման առաջարկ չեն ստացել, իրենք գնում են այն օրակարգով, որը որ հայտարարել էին։

Նա նաեւ դրական է վերաբերվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ եւ Հայաստանը դուրս բերել ստեղծված իրավիճակից։

Առհասարակ, ինքը կարծում է, որ ընդդիմությունը երկու խնդիր ունի լուծելու՝ համախմբվելու եւ ընտրություններին ընտրողների առավելագույն մասնակցություն ապահովելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031