Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ». Հայկ Մամիջանյան

Մարտ 03,2026 13:24 Share

«Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը դիմել էր Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ ՀՀ 3-րդ նախագահը պետք է հետ քաշվի քաղաքական դաշտից, քանի որ իր կողքիններն են երազում այդ մասին։

«Նախագահ Սարգսյանն այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամն իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը, այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձրացրել, բայց երբ իրենք իշխանություն էին, իրենք հանձնեցին թե Աղդամը, թե Արցախը, թե ՀՀ սուվերեն տարածքից որոշակի հատվածներ»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ Ալեն Սիմոնյանին կոչ անելով՝ «իր երազանքները չպրոյեկտի ՀՀԿ-ի» հետ․ «Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին, նա արտահայտում էր իր երազանքները ՔՊ-ում փոփոխությունների տեսանկյունից, այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը թող զգույշ լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031