Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները

Մարտ 05,2026 12:24 Share

ՀՀ կառավարության որոշմամբ ս․թ․ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով։

Բանկերը ս․թ․ հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։

Անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները սթ մարտի 5-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետևյալ բանկերի

  1. ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
  2. Արարատբանկ ԲԲԸ
  3. Արցախբանկ ՓԲԸ
  4. Հայէկոնոմբանկ ԲԲԸ

Վերոնշյալ 4 բանկերը մինչև ս.թ. ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների և/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության և բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև մարտի 5-ը դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։

Հայաստանի բանկերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031