«Ներկայացված ներկայացումը ծայրից ծայր նենգափոխված ու կեղծ է: Այո, փաստ է՝ ձայնագրել են, բայց ապացույց բացարձակ գոյություն չունի»,- այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով մեղադրանքի հիմնավորումներին:
Նա հույս հայտնեց, որ դատարանն ապացույցների քննության ժամանակ հատկապես ուշադրություն կդարձնի ձայնագրություններում անընդհատ իրենց կողմից ասվող «չի լսվում, չի լսվում»-ին. «Ողջամիտ կասկածներ ունեմ, որ միջամտել ու ջնջել են հենց այն հատվածները, որոնք փաստում են, որ իշխանափոխություն անհրաժեշտ է եղել ու մնում է թիվ մեկ առաջնային անհրաժեշտությունը, բայց ջնջել են այն հատվածները, որոնք խոսում են խաղաղ անհնազանդության տարբեր բաների մասին, որոնք բացարձակ կապ չունեն այն ամենի հետ, ինչ ներկայացրել են»:
«Ով չալարեց, խոսեց «գյուլլել» կոչվածի մասին: Ներողություն, որ այս բառն օգտագործել եմ, մեղք եմ գործել հայերենի ու Մեսրոպ Մաշտոցի դեմ, բայց սա կապ ունի՞ այս գորրծի հետ, կապ չունի, հարգելի՛ դատարան … փաստացի ապացույց, ահաբեկչության պլանավորման իմ ձեռագրով գրված տեքստ կա՞, թե՝ չկա: Չէ՞ որ ահաբեկչության պլանավորում է դա, ինչ-որ մեկը թող պատասխանի կա՞, թե՝ չկա: Սա քննեք, հարգելի դատարան, մնացած ամեն ինչը աղբանոց է»,- վրդովվեց Բագրատ սրբազանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































