Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է անհրաժեշտ կնքել գաղտնիության համաձայնագիր

Մարտ 06,2026 12:00 Share

«Իրավագիտակից քաղաքացի» 

Ժամանակակից աշխարհում տեղեկատվությունն ամենաթանկ ռեսուրսներից մեկն է։ Երբեմն մեկ գրությունը կամ մեկ գաղափարը կարող են որոշել ձեր ընկերության հետագա ճակատագիրը։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ տեղեկատվությունը հայտնվի այլ անձանց կամ ձեր մրցակիցների ձեռքերում։ Որպեսզի դա տեղի չունենա, պետք է կնքել գաղտնիության համաձայնագիր՝ անգլերեն՝ NDA։

Գաղտնիության համաձայնագիրը կամ Non-Disclosure Agreement (NDA) պայմանագիր է երկու կամ ավելի կողմերի միջև, որը սահմանում է այն գաղտնի տեղեկատվությունը, որը կողմերը ցանկանում են կիսել միմյանց հետ որոշակի նպատակներով, բայց միաժամանակ ցանկանում են սահմանափակել դրա հասանելիությունը երրորդ անձանց համար:

Ստորև ձեր ուշադրությանը կներկայացնեմ գաղտնիության համաձայնագրի կնքման կարևորությունը.

  1. Գաղտնիության համաձայնագիրը սահմանում է պարտավորություն՝ չբացահայտելու այն գաղտնի տեղեկատվությունը, որը ստացվել է համագործակցության ընթացքում։
  2. Երբ կողմերը ստորագրում են գաղտնիության համաձայնագիր, դա դիտարկվում է որպես փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի նշան։
    Դա հատկապես կարևոր է բանակցությունների, համատեղ նախագծերի և ներդրումների ներգրավման ժամանակ։
  3. Գաղտնիության համաձայնագիրը նաև իրավական գործիք է։ Եթե մի կողմը խախտի պայմանները, մյուս կողմն իրավունք ունի դիմելու դատարան, պահանջելու վնասների փոխհատուցում և պաշտպանելու իր հեղինակությունը։
  4. Ընկերությունները, որոնք հոգ են տանում իրենց մտավոր սեփականության մասին և գործում են գաղտնիության կանոններով, ավելի վստահելի են թվում։

Ամփոփելով կարելի է ասել, որ գաղտնիության համաձայնագիրը ոչ թե ձևականություն է, այլ ռազմավարական գործիք, որը՝

  • պաշտպանում է տեղեկատվությունը և նվազեցնում դրա արտահոսքի ռիսկերը,
  • ամրապնդում է գործընկերային հարաբերությունները,
  • պահպանում է մրցակցային առավելությունները
  • և ապահովում է ձեր բիզնեսի իրավաբանական անվտանգությունը։

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաև պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
05.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031