Իրանական ուժերը սկսել են կիրառել նոր տեսակի զենքեր, Յութուբում բրիտանացի պաշտոնաթող դիվանագետ Ալաստեր Քրուքի հայտարարությունն է վկայակոչում ռուսական ԻՆՈՍՄԻ լրատվականը: Այդ ամենը, նշել է դիվանագետը, անհրաժեշտ են ԱՄՆ-ին Մերձավոր Արեւելքից դուրս մղելու համար: Փորձագետը վստահ է, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ԱՄՆ-ն չի դիմանա:
«Պարսից ծոցի երկրները գրեթե ամբողջությամբ սպառել են իրենց օդային գործողության համակարգերը: Կան հստակ նշաններ, որ իրանական անօդաչու թռչող սարքերը ազատորեն թռչում են Դուբայի եւ այլ օբյեկտների վրայով: Այնպես որ, այժմ իրանցիները կարող են անշտապ ոչնչացնել ամերիկյան բազաները, եւ զգալի չափով հենց այդ էլ տեղի է ունենում: ԱՄՆ-ը տարհանում է մի քանի բազաներ: Տուժել են նրա հինգերորդ նավատորմի օբյեկտները»,- ասում է Քրուքը: Հետո ավելացնում է. սա անցումն է ավելի ժամանակակից, բարդ եւ արագ տեխնոլոգիաների: Իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարող հաղթահարել գերարագ թռչող թիրախները: Իրանը ձեռք է բերել նոր անօդաչու թռչող սարքեր, հիպերձայնային հրթիռներ՝ բազմակի մարտագլխիկներով: Եվ, «ինձ թվում է», հավելում է փորձագետը, ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից դուրս մղելու գործընթացն արդեն ընթացքի մեջ է:
«Եվ ես վստահ չեմ, որ ներկա պայմաններում, եթե իրավիճակը նույն ոգով շարունակվի, Միացյալ Նահանգները կկարողանա պահպանել իր ներկայությունը Պարսից ծոցի երկրներում: Նրան բառացիորեն ծեծում են այս թռչող սարքերով»,-եզրափակում է դիվանագետը:
Իսկ ինչո՞ւ Իրանին այս դիմակայությունում չեն օգնում նրա միջազգային դաշնակիցներն ու գործընկերները, առանձնապես՝ Ռուսաստանն ու Չինաստանը: Քաթարի «Ալ Ջազիրա»-ն բերել է այս մասին Թեհրանի համալսարանի մերձավորարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր Հասան Ահմադիանի մեկնաբանությունը: Մոսկվան ու Պեկինն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումները, դատապարտել երկրի վրա հարձակումները: Սակայն, ըստ քաղաքագետի, երբեք չի ենթադրվել, որ Ռուսաստանը կամ Չինաստանն ուղղակիորեն կմասնակցեն Իրանի պաշտպանության ռազմական գործողություններին: Նրա խոսքով, նման միջամտությունը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Թեհրանի համար՝ սրելով հակամարտությունը եւ այն վերածելով խոշոր տերությունների միջեւ բախման, որի հետևանքները կազդեն հենց Իրանի վրա: Բայց չնայած դրան, նրանց թեկուզ անուղղակի ներկայությունը, միեւնույն է, զգացվում է: Նրանք իրավական եւ քաղաքական աջակցություն են ցուցաբերում Անվտանգության խորհրդում, տեխնիկական օգնություն են ցուցաբերում եւ շարունակում արդեն իսկ կայացած ռազմական համագործակցությունը:
Կարդացեք նաև
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում


















































