Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մեր սուվերեն տարածքում առաջխաղացում է ունեցել: Մենք ներկայացնում ենք փաստեր եւ ակնկալում հստակեցում. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Մարտ 06,2026 11:01 Share

«Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մարտի 4-ի ասուլիսում հայտարարեց, որ ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքում նոր ներխուժումներ է ունեցել, ինչը ՀՀ իշխանությունը թաքցրել է հանրությունից։

«Միասնության թեւեր» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Թաթոյանի հայտարարության եւ ՔՊ-ականների վայնասունի մասին, նկատում է. «Ամեն բան շատ պարզ է ու հստակ: Այս պահին մենք որեւէ հստակ քաղաքական ենթատեքստ չենք դնում, այլ ասում ենք իրականությունը: Մեզ հայտնի է դարձել այդ տեղեկությունը, համապատասխան փաստական տվյալները մեզ մոտ են, նկարները վերցրել ենք` տեղորոշումներ եւ այլն, եւ ամեն բան բացատրում ենք` ինչպես է եղել առաջ, ինչպես է հիմա: Հուլիսի 31-ի դրությամբ ունենք իրավիճակ, իսկ, օրինակ, Վարդենիսի պարագայում` օգոստոսի 19-ի դրությամբ մենք հստակ խոսում ենք առաջխաղացումների մասին, ներկայացնում ենք փաստեր, որ Ադրբեջանը մեր սուվերեն տարածքում առաջխաղացում է ունեցել: Իշխանություններն ասում են, որ դա սուտ է, բայց սուտն ու իրականությունը որոշվում են փաստական տվյալներով: Փաստերը կա՛մ հերքվում են, կա՛մ, որպես ապացույց, ներկայացվում են: Ամեն ինչ շատ պարզ է: Իշխանություններն առանց փաստերի, առանց որեւէ հստակեցման ինչ-ինչ հայտարարություններ են անում, սակայն մենք մեզ վեր ենք պահում այդ ամենից: Այդ նեղ անձնական, պրիմիտիվ խոսակցությունների մեջ չենք կարող մտնել: Մենք ներկայացնում ենք փաստեր եւ ակնկալում հստակեցում: Գոռալով կամ բեմականացումներ ներկայացնելով որեւէ հարց չի լուծվելու: Ակնհայտ փաստերն այսպես չեն հերքվում: Մենք, ինչպես նաեւ հանրությունը, լրագրողական համայնքը սպասում ենք իշխանության պարզաբանումների: Մեզ հարկավոր է հոդաբաշխ խոսք, մենք գիտենք մեր անելիքները: Իշխանությունը վերցնելու պարագայում մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկելու, սակայն այժմ պահանջում ենք, որ հանրությանը պարզաբանումներ ներկայացնեն: Մենք այժմ զուտ տեղեկություն փոխանցող ենք, փաստեր ենք ներկայացրել, պետք է կա՛մ հաստատվեն, կա՛մ հերքվեն փաստերով: Հասարակությունը պետք է իմանա, թե իր մեջքի ետեւում ինչ է կատարվել` լուռումունջ համաձայնություն է եղել թշնամու հետ: Այդ մասին պետք է բոլորն իմանան»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031