Լրահոս
Օրվա լրահոսը

47%-ի կարծիքով Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, ըստ 41 %-ի՝ սխալ. ՄՀԻ հարցումները

Մարտ 06,2026 11:30 Share

Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ (ՄՀԻ) ԲՐԵՎԻՍ ընկերությունն իրականացրել է ՀՀ բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրություն: Տվյալները հավաքվել են փետրվարի 3-13-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից եւ Արցախից բռնի տեղահանված՝ Արցախի նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում։

Ձեր կարծիքով, Հայաստանն, ընդհանուր առմամբ, շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ՝ այս հարցին տրված պատասխաններն ունեն հետեւյալ պատկերը. 47%-ը պատասխանել է՝ ճիշտ ուղղությամբ, 41 %-ը՝ սխալ ուղղությամբ, 11%-ը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել:

18-35 տարեկանների 43%-ի կարծիքով Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, 36-55 տարեկանների 44%-ը եւա կարծում է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Նույն կարծիքին է 56+ տարիք մարդկանց՝ 55%-ը:

Տղամարդկանց 53%-ը համոզված է, որ Հայաստանը ճիշտ ուղով է շարժվում, կանանց 43%-ն է այդ կարծիքին: Երեւանում 41%-ի համոզմամբ՝ Հայաստանը շարժվում է ճիշտ ճանապարհով, 47%-ի կարծիքով՝ սխալ: Ընդհանրապես, քաղաքային բնակչության 47%-ը համոզված է Հայաստանի՝ ճիշտ ուղով շարժվելու մեջ, գյուղական բնակչությունն ավելի լավատես է՝ 54%:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031