«Հայփոստ» ՓԲԸ-ն հերքում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի այն պնդումը, թե ՀԷՑ-ի վաճառքի հարցով կառավարության առաջարկը սեփականատերերին ժամանակին չի փոխանցվել «Հայփոստ»-ի կողմից նամակի ուշ առաքման պատճառով։
Ընկերությունը նշում է, որ առաքանու վերաբերյալ տվյալները հասանելի են Հայաստանի ազգային փոստային օպերատորի պաշտոնական կայքում՝ հետևման կոդով ստուգելու միջոցով, և կոչ է անում լրատվամիջոցներին հրապարակումներ կատարել միայն ստուգված և հիմնավորված տեղեկությունների հիման վրա։
«Հայփոստ» ՓԲԸ


















































