Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ (ՄՀԻ) եւ ԲՐԵՎԻՍ ընկերության իրականացրած ՀՀ բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրությամբ «որո՞նք են հիմնական խնդիրները, որ այսօր առկա են Հայաստանում» հարցին տրված պատասխաններն ունեն հետեւյալ պատկերը: Ընդ որում` եղել է 2 պատասխանի հնարավորություն:
Հարցվածների 15%-ն առաջին պատասխանի ժամանակ մատնանշել է ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրները, իսկ տնտեսությունը եւ գործազրկությունը նշել է 9%-ը:
Կարդացեք նաև
5%-ի կարծիքով հիմնական խնդիրներն են տնտեսությունը, բարձր գները, 3%-ը մատնանշել է աշխատավարձերը, 5%-ը թոշակները, 6%-ը խաղաղության բացակայությունը:
Երկրորդ անգամ նույն հարցին պատասխանելիս՝ տոկոսները մի փոքր փոխվել են: 5%-ը դժվարացել է պատասխանել:
2026 թ փետրվարին, 2025թ հունիսին, 2024 թ սեպտեմբերին եւ 2023թ դեկտեմբերին նույն հարցին տրված պատասխանները եւս միմյանցից տարբերվում են: Օրինակ, եթե 2025թ հունիսին 44%-ը համարում էր, որ Հայաստանում այսօր առկա հիմնական խնդիրներն են ազգային անվտանգությունը եւ սահմանային խնդիրները, 2026թ փետրվարին նույն կարծիքին է հայտնել հարցվածների 21%-ը, 2024թ սեպտեմբերին՝ 41%-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































