«Բոլոր հարցումներին հետևում ենք։ Մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի է այդ հարցումների պատկերը, բայց իսկությունը և վերջնական արդյունքները մենք՝ բոլորս կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան»,-լրագրողի փաստմանը՝ ամերիկյան IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումները վկայում են այն մասին, որ հարցման մասնակցածների 29 տոկոսը նշել է՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն ընտրություններ, իր ձայնը կտա ՔՊ-ին և դիտարկմանը՝ սա նշանակում է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի և հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում այս դեպքում հետագա աշխատանքը, ԱԺ-ում ՔՊ խմբակցության ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ կարծիք հայտնեց․ «Այդ հարցումներով ՔՊ-ն ունենում է մեծամասնություն, ավելին, քան պարզ մեծամասնություն։ Դեռ քարոզարշավը չի սկսվել, մենք դեռ մեր ամբողջ ասելիքը չենք ասել, թվերը, որ երեկ հրապարակվեցին, շատ լավ գնահատական են։ Ասում եք՝ բա ո՞ւր է սահմանադրական մեծամասնությունը, կարծես սահմանադրական մեծամասնությունն այնտեղ պատրաստի պետք է դրված լինի, կամ մենք ասել ենք՝ էնտեղ պատրաստի դրված է, հիմա էլ մեզ հանդիմանում եք»։
ՔՊ խմբակցության ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































