ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Տարբեր լրատվամիջոցների արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետից, որոնցում լրագրողը խոսում է պատերազմի պայմաններում հայրենիք վերադարձող իրանցիների հետ։
Առնվազն երկու նման ռեպորտաժներում խոսողները թյուրքախոս ատրպատակցիներն են, որոնց այս օրերին էլ մեզանում հաճախ սխալմամբ կոչում են Իրանի «ադրբեջանցիներ» և որոնց նաև երեկվա իր հոխորտալից բարբաջանքում գրեթե ապստամբության կոչ էր անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։
Կատարյան «Ալ-Ջազիրայի» եթերում Թուրքիայից իր հայրենիք՝ Իրան, վերադարձող թավրիզաբնակ ատրպատականցի բժիշկը նշում է, որ գնում է անհրաժեշտության դեպքում կռվելու Իսրայելի դեմ մինչև վերջին շունչը և արյան վերջին կաթիլը։


















































