Լրահոս
Օրվա լրահոսը

«104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Գոայից. Նյու Դելիում ՀՀ դեսպանությունն իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Մարտ 06,2026 14:38 Share

Վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով։

❕Կապ է պահպանվել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված չվերթների չեղարկման հետևանքով հավատարմագրման երկրներում մնացած՝ հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են նրանց՝ ՀՀ վերադարձի հնարավորությունները։

Դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ:

✈️ Մարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ 104 ՀՀ քաղաքացի, Գոայից ուղևորվել է Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։

Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։

Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։

📞 Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ կապի տվյաներ. +32 493 88 00 88 (նաև WhatsApp)

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031