Եվրոպական հանձնաժողովում կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոպիտ արտահայտություններն ու սպառնալիքները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին անընդունելի են։
«Չպետք է լինեն սպառնալիքներ անդամ պետությունների հասցեին», – այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլոֆ Գիլը։
Գիլը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը ակտիվ քննարկումներ է վարում, որի նպատակն է հասնել նրան, որ կողմերը հանդարտվեն, մեղմացնեն իրենց հռետորաբանությունը, և հնարավոր լինի հասնել նպատակներին։ Դրանք են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումն ու ԵՄ անդամ երկրների էներգամատակարարման անվտանգության ապահովումը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:


















































