Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ մեր միջև առկա տարաձայնություններից, արցախցիների իրավունքների և օրինական շահերի պայքարը երկուսիս համար առաջնային է և վեր բոլոր տարաձայնություններից»

Մարտ 06,2026 23:10 Share

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ հայրենակիցներ

Հանդիպել և քննարկում եմ ունեցել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ՝ Արցախբանկի վերաբերյալ վերջինիս և իմ կատարած հրապարակումների մասով առաջացած հարցերի շուրջ։

Արդյունքում կատարում ենք հետևյալ համատեղ հայտարարությունը.

Անկախ մեր միջև առկա տարաձայնություններից, արցախցիների իրավունքների և օրինական շահերի պայքարը երկուսիս համար առաջնային է և վեր բոլոր տարաձայնություններից:

Արցախբանկի վարչության նախագահի կողմից արցախցիների համար կատարված կամ ձեռնարկված միջոցառումները, հանդիպումներից խուսափելու վերաբերյալ առկա տեղեկությունները, ինչպես նաև Արցախից նրա ընտանիքի դուրս գալու եղանակի վերաբերյալ մինչ այսօր հրապարակված տեղեկություններն ամբողջական և ճիշտ չեն, առկա է դրանք պարզելու և լրացուցիչ մեկնաբանելու անհրաժեշտություն։ Ավելի պարզ՝ այս պահի դրությամբ չունենք հստակ հայտարարություն ո´չ դրական և ո´չ էլ բացասական տեսանկյունից։ Հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։

Նախորդիվ նշածս պատճառաբանություններից ելնելով և արցախցիների միջև հնարավոր պառակտումներից խուսափելու նպատակով առայժմ փակում եմ երեկ հրապարակածս տեսաուղերձի հասանելիությունը։

Առանց հրապարակային դաշտ մտնելու երկուստեք փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը՝ կապված Արցախբանկի հետ։ Հուզող հարցերի լուծման նպատակով աներկբա առկա է լիազոր անձանց, այդ թվում՝ նաև վարչության նախագահի հետ հանդիպելու անհրաժեշտություն։

Հրապարակային հայտարարությունները հետագայում չենք բացառում։ Թե՛ ես և թե՛ Նժդեհ Իսկանդարյանը շարունակում ենք մեր ստանձնած առաքելությունն այս մասով նաև հիմա, սակայն վերոգրյալ պատճառաբանություններից և տեղեկությունների հստակեցման անհրաժեշտությունից ելնելով առայժմ ոչ հրապարակային։

Լրացում։ Բալայան Արտակի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իր հնարավորությունների, լիազորությունների և ստացված հանձնարարությունների շրջանակներում ունեցած մասնակցությունը, բանակին կատարված նվիրատվությունները, բազում արցախցիներին՝ այդ թվում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերած աջակցությունը, քաղցկեղով հիվանդ անձանց օգնությունը, հարյուրավոր արցախցիների աշխատանքով ապահովելը, ինչպես նաև ուսուցիչներին ու մշակութային գործիչներին աջակցելը և մի շարք այլ դրական քայլեր՝ անձամբ ես և շատ մարդիկ չենք պատրաստվում ուրանալ։ Պարզապես կան որոշ հարցեր, որոնք անհրաժեշտ է հստակեցնել։ Պետնախարարի մտահոգությունները վերաբերում են հենց այդ հարցերին, և կարծում եմ՝ դրանց վերաբերյալ արդարացի լուծումներ կտրվեն։

Սա իմ անձնական կարծիքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031