Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախագահ․ Մենք չենք հարձակվել մեր բարեկամ և հարևան երկրների վրա, այլ թիրախավորել ենք տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն ու ռազմական օբյեկտները․ «Իրանն այսօր»

Մարտ 07,2026 19:53 Share

«Իրանն այսօր»Փեզեշքիանի հայտարարությունից հետո հարևան երկրներին թիրախավորելու մասին արտահայտվել են նաև ԶՈւ խոսնակը, «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ կենտրոնական շտաբը։

Ասում են՝ իրենք հարևան երկրներին հարգում են ու նրանց դեմ գործողություններ չեն իրականացնում, այլ թիրախավորում են տարածաշրջանում Իսրայելի ու ԱՄՆ բազաներն ու շահերը և այդպես էլ շարունակելու են։

Այս հայտարարություններից հետո Փեզեշքիանը նորից է անդրադարձել թեմային՝ ընդգծելով․ «Իրանի պաշտպանական գործողություններն ուղղված են բացառապես այն թիրախների և միջոցների դեմ, որոնք հանդիսանում են Իրանի ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների աղբյուրն ու ծագման վայրը, և մենք դրանք համարում ենք մեր օրինական թիրախները։ Մենք չենք հարձակվել մեր բարեկամ և հարևան երկրների վրա, այլ թիրախավորել ենք տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն ու ռազմական օբյեկտները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031