Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ղազարյան. «Խաղաղության և զարգացման այս ճանապարհին, որն ուրվագծվում է կառավարության գործողությունների ծրագրում, տեսնում ենք մտածողության փոփոխություն»

Մարտ 09,2026 10:51 Share

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 27-ին մասնակցել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանում ամբողջ հասարակության անվտանգության մոդելի ձևավորում» թեմայով համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։

Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանը, պետական համակարգի այլ ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և փորձագետներ։

Միջոցառման շրջանակում քննարկվել է Հայաստանում պետական և մասնավոր հատվածների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական համայնքի և այլ դերակատարների հետ համագործակցված համապարփակ անվտանգության մոդելի ձևավորմանն առնչվող հարցեր։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ Հայաստանին Համապարփակ անվտանգության և պաշտպանության գործողությունների ծրագրի մշակման գործընթացում ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա նշված գաղափարները վերածել գործնական քայլերի։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում համապարփակ անվտանգության ձևավորման առանցքային խնդիրը պետական ինստիտուտների կարողությունների զարգացումն ու դրանց կայուն ամրապնդումն է, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստան–ԵՄ օրակարգի երկարաժամկետ համագործակցության համատեքստում։

«Խաղաղության և զարգացման այս ճանապարհին, որը ներկայում ուրվագծվում է կառավարության գործողությունների ծրագրում, մենք տեսնում ենք մտածողության փոփոխություն։ Ներքին գործերի նախարարությունը, պատասխանատու լինելով երկրի ներքին անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկերի կանխարգելման և միգրացիոն քաղաքականության համար, այս հարցում ևս ունի կարևոր և առանցքային դերակատարում»,– նշել է նախարարի տեղակալը։

Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է հստակ սահմանել նպատակները, ձևավորել համապատասխան կարողություններ և զարգացնել արդյունավետ վարքային մոդելներ։

ՆԳ նախարարի տեղակալը նաև վստահեցրել է, որ անվտանգության ամրապնդման ուղղությամբ նախարարության դիրքորոշումը հստակ է, և գերատեսչությունը շարունակելու է գործել որդեգրած քաղաքականության շրջանակում։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիական–ռազմական համագործակցության, առևտրի և տնտեսական անվտանգության, պարենային անվտանգության, ինչպես նաև հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու կարողությունների զարգացման հարցերին։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031