🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 2-8-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.26 մ (08.03.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.045 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մարտի 8-ը ներառյալ՝ 9.777 մլն.մ³:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































