Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությունը Թուրքիայի տարածքում խոցել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռը

Մարտ 09,2026 17:44 Share

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ զինամթերքը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից, որոնք տեղակայված են «Արևելյան Միջերկրականում»։

Զինամթերքի որոշ բեկորներ ընկել են դատարկ հողատարածքի վրա՝ Գազիանթեփում։

Զոհեր և վիրավորներ չկան։

«Թուրքիան մեծ կարևորություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Սակայն մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մեր երկրի տարածքի և օդային տարածքի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն վճռականորեն և առանց երկմտանքի։

Մենք նաև կրկնում ենք, որ այս հարցում Թուրքիայի նախազգուշացումները հաշվի առնելը բխում է բոլորի շահերից», – նշվում է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031