Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչության պնդմամբ, հեռախոսազրույցը կայացել է իրանական կողմի խնդրանքով:
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է բացել դիվանագիտության դուռը, և Թուրքիան ջանքեր է գործադրում դա ապահովելու համար։ Նա նաև ընդգծել է, որ չեն ընդունում Իրանի նկատմամբ իրականացվող անօրինական միջամտությունները, ինչպես նաև ճիշտ չեն համարում Իրանի կողմից տարածաշրջանի եղբայրական երկրներին թիրախավորելը՝ նշելով, որ եղբայրական երկրներին թիրախ դարձնելը ոչ մեկին օգուտ չի բերում, և նման քայլերը պետք է դադարեցվեն։
Էրդողանը պնդել է, որ Թուրքիան բացասաբար է ազդվում այն հակամարտություններից, որոնց կողմ չէ, և ընդգծել է, որ որևէ պատճառաբանությամբ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել։ Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի ձեռնարկել դրա դեմ անհրաժեշտ բոլոր միջոցները։
Էրդողանը նաև ցավակցել է Մենաբի դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով զոհվածների և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը նշել է, որ հույս ունի, թե Մոջթաբա Խամենեիի երկրի գերագույն նոր առաջնորդ ընտրվելը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը։
Կարդացեք նաև
Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ Թուրքիայի օդային տարածք մուտք գործած հրթիռները իրանական ծագում չունեն, և այդ հարցի վերաբերյալ կանցկացվի համապարփակ հետաքննություն։

















































