Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտության համար հնարավորություն չկա: Երկու անգամ բանակցել ենք, երկու անգամն էլ բանակցությունների ընթացքում մեզ հարվածել են. Քամալ Խարազի

Մարտ 10,2026 13:19 Share

Իրանն այսօր. Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի՝ CNN-ին տված հարցազրույցը շատ լավ ներկայացնում է պատերազմի շուրջ իրանական ընկալումն ու հաշվարկները:

Խարազին ասում է.

📍«Այս պատերազմը գոյութենական սպառնալիք է Իսլամական Հանրապետության համար, և, հետևաբար, մենք պետք է կանգուն մնանք մեր ողջ հզորությամբ, ինչպես և անում ենք հիմա։

📍Դիվանագիտության համար հնարավորություն չկա: Մենք երկու անգամ բանակցել ենք, երկու անգամն էլ բանակցությունների ընթացքում մեզ հարվածել են:

📍Հնարավորություն չկա, քանի դեռ տնտեսական ճնշումն այն աստիճան չի մեծացել, որ այլ երկրներ միջամտեն՝ երաշխավորելու Իրանի դեմ ամերիկացիների և իսրայելցիների ագրեսիայի դադարեցումը:

📍Այս պատերազմը տնտեսական մեծ ճնշում է ուրիշների վրա՝ գնաճի և էներգակիրների պակասի տեսքով, և եթե այն շարունակվի, այդ ճնշումն է՛լ ավելի կմեծանա, և մյուսները, միջամտելուց բացի, այլ ընտրություն չեն ունենա:

📍Իրանը կերկխոսի, եթե երաշխիք լինի, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նորից չեն հարձակվի:

📍Խաղը կավարտվի, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկանան, որ իրենց որդեգրած ռազմավարությունը չի աշխատում, և պետք է վերջ տան իրանցիների դեմ ագրեսիային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031