Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրեական ոստիկանության կարողությունների զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը

Մարտ 10,2026 23:30 Share

Արդյունավետ համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Մարտի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որին ներկա էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և նախարարության այլ ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերներին իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցության և համատեղ գրանցած նշանակալի արդյունքների համար։
Նախարարի խոսքով՝ հայ-ամերիկյան գործընկերությունը չի սահմանափակվում միայն ՆԳ նախարարության բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ծրագրերի իրագործմամբ․ այն ընդգրկում է նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ ապահովելով կոնկրետ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ սերտ փոխգործակցություն։

Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Քրեական ոստիկանության կարողությունների զարգացման ուղղությամբ ամերիկյան կողմի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ընդգծելով առաջիկայում կիբեռլաբորատորիայի ձևավորման կարևորությունը։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և հանցագործությունների բացահայտման գործում ՆԳՆ համակարգի ծառայողների ներդրած ջանքերի համար։

ՆԳ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև արդյունավետ համագործակցության և բացառիկ գործողությունների համար մի խումբ ծառայողների հանձնվել են շնորհակալագրեր։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031