Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները

Մարտ 10,2026 23:35 Share

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային հնավայր, որտեղ 2024 թվականից ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ իրականացվում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ։

Աշխատանքները ներառում են Լոռի բերդի պարիսպների ամրակայումն ու վերականգնումը, միջնաբերդի եկեղեցու/հասարակական կառույցի ամրակայումը, նորոգումն ու վերականգնումը, միջնաբերդի բաղնիքների ամրակայումն ու մասնակի վերականգնումը, ինչպես նաև Ամրակից գյուղում գտնվող Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնումը։

Վերականգնման բոլոր աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծերի հիման վրա․ դրանք մշակվել են արխիվային նյութերի, չափագրությունների, ուսումնասիրությունների և մասնագիտական այլ հետազոտությունների հիման վրա։

Թե՛ «Լոռի բերդ քաղաքատեղիի», թե՛ Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են՝ պահպանելով հուշարձանների պատմական և ճարտարապետական առանձնահատկությունները։

Մասնավորապես՝ Ամրակիցի եկեղեցու տանիքի և պատերի գունային լուծումները վերականգնվել են իրենց նախաստեղծ՝ պատմական գույներով։ Դրանք վերականգնվել են մանրամասն ուսումնասիրությունների, նյութաբանական վերլուծությունների հիման վրա։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031