Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս է մնում հաջորդ խորհրդարանի կազմից. «Ժողովուրդ»

Մարտ 11,2026 10:14 Share

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մեկնարկել են առաջիկա ընտրություններին նախապատրաստական գործընթացները, և արդեն իսկ պարզ է դառնում, որ գործող պատգամավորների մի զգալի հատված հաջորդ խորհրդարանում չի լինի։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս են մնում հաջորդ խորհրդարանի կազմից։ Նրանցից մի մասը հայտարարել է, որ այլևս չի առաջադրվելու, մի մասին կուսակցությունը թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին, որպեսզի համապետական ցուցակում ներառվի, իսկ մի մասն էլ ներկուսակցական ռեյտինգային ցուցակում անգամ առաջին 100-ի մեջ չի ընդգրկվել։

Չառաջադրվելու որոշում կայացրած պատգամավորներ

«Ժողովուրդ» օրաթերթը ի մի բերեց տվյալները, համաձայն որոնց մի շարք պատգամավորներ ինքնակամ չեն պատրաստվում մասնակցել առաջիկա գործընթացներին։ Նրանք են՝
• Հակոբ Արշակյան
• Մերի Գալստյան
• Լիլիթ Կիրակոսյան
• Հրաչյա Հակոբյան
• Լենա Նազարյան
• Քրիստինե Պողոսյան
• Խաչատուր Սուքիասյան

Մասնակցությունը կուսակցության կողմից արգելված պատգամավորներ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ որոշ պատգամավորների ՔՊ-ն թույլ չի տվել մասնակցել ներկուսակցական գործընթացներին։ Նրանք են՝
• Ջուլիետա Ազարյան
• Դավիթ Դանիելյան (հեռացվել է ընտրացուցակից խախտումների համար)
• Հռիփսիմե Հունանյան
• Հայկ Սարգսյան (Ալեն Սիմոնյանի հետ կոռուպցիոն բախումների արդյունքում)
• Կարեն Սարուխանյան
• Հայկ Ցիրունյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031