Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն կանխարգելիչ նպատակ է հետապնդում, կամ էլ այս ամենն այլ նպատակներով են օգտագործելու, օրինակ՝ կուսակցությունների գրանցման ընթացքում այն կթողնի իր հետեւանքը». Միքայել Համբարձումյան. «Հրապարակ»

Մարտ 11,2026 10:26 Share

Կուսակցությունների գրանցման ընթացքում կերեւա
ՔՊ-ի կցորդը դարձած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը, փոխանակ արտաքին վտանգներն արձանագրի եւ իր բուն գործառույթներով զբաղվի, երեկ հայտարարություն տարածեց` «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների եւ սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ»։

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին խնդրեցինք մեկնաբանել այս հայտարարությունը` ինչո՞ւ է Արտաքին հետախուզական ծառայությունը միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին: «Իմ կարծիքով` ինֆորմացիա են ստացել եւ հրապարակել են այն, այդ քայլով կանխարգելիչ նպատակ են հետապնդում կամ էլ այս ամենը հետագայում այլ նպատակներով են օգտագործելու, օրինակ` կուսակցությունների գրանցման ընթացքում այն կթողնի իր հետեւանքը»,- կանխատեսում է Համբարձումյանը:

Իսկ եթե անձը ՀՀ քաղաքացի է, բայց այլ երկրում է ապրում եւ ընտրություններին Հայաստան է գալու, ի՞նչ խնդիր կա այդտեղ, ո՞րն է ապօրինի գործողությունը։ «Իրենք խոսում են, որ ենթադրյալ երկրի հատուկ ծառայություններն ազդեցություն են թողնում գործարարների վրա` բացի ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց, իրենց հետաքրքրող ուժերին աջակցելու նպատակով: Թե ինչ աջակցությունների մասին է խոսքը, չեն նշում»,- ասում է մեր զրուցակիցը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031