Լրահոս
Օրվա լրահոսը

Նորա Յովսէփեան եւ Նաթալի Սամարճեան Լոս Անճելըսի «Ազդեցիկ կիներ» մրցանակին Կ՛արժանանան. «Ասպարեզ»

Մարտ 11,2026 10:32 Share

6 Մարտին, Լոս Անճելըս քաղաքի Կիներու իրավիճակի յանձնաժողովին կազմակերպութեամբ՝ տեղի ունեցաւ քաղաքի «Ազդեցիկ Կիներ» մրցանակներու յանձնման արարողութիւնը։

Քաղաքին կողմէ այս տարի մեծարուած կիներուն շարքին էին համայնքային իրաւունքներու պաշտպաններ եւ ղեկավարներ Նորա Յովսէփեան եւ Նաթալի Սամարճեան։

Իրաւաբան Նորա Յովսէփեան իր ամբողջ կեանքին ընթացքին ջատագոված է արդարութիւն եւ իր ժամանակը տրամադրած է համայնքին ծառայելու ջանքերուն։ Իր ասպարէզին ընդմէջէն եւս, ան նեցուկ կանգնած է յատկապէս բժշկական սխալներու զոհերուն։

Իրաւաբան Նաթալի Սամարճեան նախագահն է Coro California հաստատութեան, որուն նպատակը ժողովրդավարական սկզբունքները ամրապնդելն է՝ պատրաստելով կարող ղեկավարներ, յատկապէս փոքրամասնութիւններուն մէջ։

Սամարճեանի ղեկավարութեան տակ, հաստատութիւնը ռազմավարական նոր ծրագիր մը որդեգրած է, ընդարձակած է իր ծրագիրները եւ այլ կազմակերպութեան մը հետ գործակցութիւնը, նպաստելով շարք մը համայնքներու բարգաւաճման ջանքերուն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031