Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Եղոյանի եւ նրա հուշումը վերարտադրած Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե վճռով կամ հաշտությամբ 500 մլն դոլար վերադարձվել է ՀՀ-ին, չեն համապատասխանում իրականությանը. «Հետք»

Մարտ 11,2026 10:45 Share

«Հետք». Մարտի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ճեպազրույցում անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին:

«Ֆակտոր»-ի լրագրողի դիտարկմանը, թե դրա շրջանակում պետությանը վերադարձվել է 15 մլն դոլար՝ Ռուբինյանը պատասխանեց՝ հղում անելով կողքից իրեն հուշող մեկ այլ իշխանական պատգամավորի՝ Արման Եղոյանին, ու հայտարարեց, թե «500 մլն դոլար՝ վճռով կամ հաշտությամբ հետ է եկել [պետությանը]»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հայցվող տեղեկատվությունն առկա է փետրվարի 28-ի իրենց հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը հայտարարել է, որ 2020-2025 թթ. (Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ձեւավորվել է 2020-ին) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով (կան վճիռներ, որոնք դեռ չեն մտել օրինական ուժի մեջ – հեղ.) եւ հաշտության 9 համաձայնություններով փետրվարի 28-ի դրությամբ հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 մլրդ 411 մլն 112 հազ 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 մլն 100 հազար դրամ, ինչպես նաեւ՝ 1 մլրդ 013 մլն 281 հազար դրամ:

Ամփոփելով հաղորդագրությունը՝ Դատախազությունը նշել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 450 մլն 494 հազ 148 դրամի գույք եւ դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 մլն 464 հազար ԱՄՆ դոլարի:

Սա նշանակում է, որ իշխանական պատգամավորներ Արման Եղոյանի եւ նրա հուշումը վերարտադրած Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե վճռով կամ հաշտությամբ 500 մլն դոլար վերադարձվել է ՀՀ-ին, չեն համապատասխանում իրականությանը։

Ժենյա Գևորգյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031