Լրահոս
Օրվա լրահոսը

Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին

Մարտ 11,2026 11:50 Share

Հրթիռային հարված Թեհրանի հայկական թաղամասին

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հայտնում է, որ ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։ Ըստ վերջին տվյալների, բարեբախտավար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։

Տեսանյութում երևում է տեղացի բնակիչներից մեկը՝ հայ կին, ով պատմում է իրենց բնակելի համալիրի վրա կատարված հրթիռային հարվածի մասին և քննադատում է Դոնալդ Թրամփին՝ նրա դաժանության համար։

Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերայատարություն են ունեցել իրանահայերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել