Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանում վնասվել է Իրանահայ ազգային եւ մշակութային միության կենտրոնատեղին

Մարտ 11,2026 12:26 Share

Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը գրում է.

«ԱՄՆ-իսրայէլեան զինւած ուժերի կողմից կոյր հրթիռակոծումների հետեւանքով Թեհրանում վնասւել է «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» (ԻԱՄՄ) կենտրոնատեղին։ Փառք Աստծոյ չկան մարդկային զոհեր։ Այս ցաւալի իրողութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց, որ Իրանի թշնամիները, ըստ էութեան, խտրութիւն չեն դնում Իրանի էթնիկական, կրօնական, դաւանաբանական խմբերի եւ շերտերի միջեւ եւ նրանց տմարդի հարւածներից անխնայ տուժում են բոլոր իրանցիները, այդ թվում նաեւ իրանահայերը։

ԱՄՆ-իսրայէլեան զինւած ուժերի կողմից կոյր հրթիռակոծումների հետեւանքով Թեհրանում վնասւել է «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» (ԻԱՄՄ) կենտրոնատեղին։ Փառք Աստծոյ չկան մարդկային զոհեր։ Այս ցաւալի իրողութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց, որ Իրանի թշնամիները, ըստ էութեան, խտրութիւն չեն դնում Իրանի էթնիկական, կրօնական, դաւանաբանական խմբերի եւ շերտերի միջեւ եւ նրանց տմարդի հարւածներից անխնայ տուժում են բոլոր իրանցիները, այդ թվում նաեւ իրանահայերը։

Մշտապէս հաւատացած եմ եղել եւ այսօր էլ, աւելի քան երբեք, հաւատացած եմ, որ գաղափարական, քաղաքական, հասարակական կամ դաւանաբանական բոլոր հանգամանքներից անկախ, իւրաքանչիւր արտաքին հարւած իրանահայ որեւէ միաւորի, համարւում է հարւած՝ ողջ իրանահայութեանը։

Յայտնելով խորին տխրութեան ապրումակցութիւնս իրանահայ համայնքին, յուսով եմ, որ օր առաջ վերականգնւեն ստացւած վնասները եւ բոլորով կրկին ականատես լինենք «Իրանահայ Ազգային և Մշակութային Միութեան» վաստակաշատ մարզիկների եւ մշակութային գործիչների գործուն ներկայութեանը իրանահայ համայնքային կեանքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031