Shamshyan.com. Մարտի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Տաշիր Պիցցա» սննդի կետի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում։
Պարզվել է, որ ժամը 00։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող «Արարատ» բանկի հարևանությամբ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հովհաննես Տ․-ի, 17-ամյա Ն․ Հ․-ի, 23-ամյա Ռազմիկ Պ․-ի, մյուս կողմից՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Մհեր Մ․-ի և 21-ամյա Գարիկ Հ․-ի միջև, որի ընթացքում վերը նշված անձինք փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելով միմյանց հասցեին ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հ․-ն, Ռազմիկ Պ․-ն և Հովհաննես Տ․-ն նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































