«Ազգային ճակատ». Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայցադիմումներ է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության:
🔷Հայցադիմումների պատճառը ոստիկանության անգործությունն է՝ այլևս կարգալույծ, նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի վտարման հարցում։
🔷Հիշեցնենք, որ Փաշինյանին միացած և Մայր Աթոռի դեմ դուրս եկած նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը ոչ միայն շարունակում են կեղծ պատարագներ մատուցել, այլև՝ թույլ չեն տալիս, որ կանոնական պատարագներ մատուցելու համար օծյալ քահանաները մուտք գործեն Հովհաննավանք և Սուրբ Աստվածածին եկեղեցի, ավելին, հրաժարվում են լքել Վեհափառի կողմից իրենց տրամադրված բնակարանները։

















































