Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Բանակն ինձ համար անվտանգության ռեզերվ է»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 11,2026 16:32 Share

«Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարության տուն վերադառնալու անհրաժեշտություն ու կարիք ենք զգում, համոզվելու ու համեմատելու համար մեր ժողովրդավարական բարեփոխումների ժամացույցները ժողովրդավարության տան ժամացույցների հետ, որ համոզվենք՝ ժողովրդավարական բարեփոխումների՝ մեր ճանապարհը ճիշտ ուղղությամբ է ընթանում»,- Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ասուլիսի ժամանակ նա վստահեցրեց՝ ՀՀ-ի համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունի Եվրախորհրդարանի աջակցությունը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ ՀՀ-ն ԵՄ-ից արդեն երկու անգամ ԵՄ-ի խաղաղության գործիքի միջոցով աջակցություն ստացել է․ «Վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ հետ հնարավորություն է ստեղծել, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերում, ընդլայնենք։ Անվտանգություն ասելով՝ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ գործողություններ և հատուկ ծառայություններ։ Երեսուն տարի էդ ընկալման մեջ ենք, հիմնական ընկալման փոփոխությունն այն է, որ ՀՀ-ում շատ խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, ինձ համար անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է։ Բանակն ինձ համար անվտանգության ռեզերվ է»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031