Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Օլենա Շևչուկին, որը Հայաստանում ներկայացնում է հանձնակատարին։
➡️ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը։
➡️ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերել են առողջապահության ոլորտին և աշխատանքային իրավունքներին։
📌 Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և լիազորությունները՝ ընդգծելով կառույցի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խախտումների արձագանքման գործընթացում։
Կարդացեք նաև
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան


















































