Լրահոս
Օրվա լրահոսը

Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ

Մարտ 11,2026 18:03 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ Հայաստանում խաղաղություն է հաստատվել, ուստի այդ տրամաբանությամբ՝ առհասարակ Ադրբեջանի հետ խնդիր չկա։ ՀՀ ղեկավար Փաշինյանն էլ է դա օրական 745 անգամ կրկնում, որ չմոռանա։

Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Հենց այսօր ադրբեջանական «Report» լրատվականը հետևյալ հրապարակումն է արել․ «Ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հայտարարել է, որ Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անունների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ։

Պատգամավոր Ալաքբարլին այս հայտարարությունն արել է լրագրողներին Զանգեզուրի տեղանուններին նվիրված նոր համապարփակ հրատարակության շնորհանդեսի ժամանակ։

Պատգամավորը նշել է, որ հրատարակված աշխատանքը մեծ նշանակություն ունի Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության համար և ծառայում է որպես ևս մեկ ապացույց այն բանի, որ Զանգեզուրի շրջանը նախնադարյան ադրբեջանական տարածք է»։

ՀՀ իշխանությունները կարող են իրենք իրենց են ավանակի տեղ դրել, բայց ոչ մեզ․․․ մեկ-մեկ ուղղակի անիրական է թվում էս «մառազմի» ու հակատրամաբանության մեջ ապրելն ու աշխատելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031