Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողության համար վճռորոշ է ոչ միայն բարեփոխումների ծավալը, այլև դրանց պատշաճ իրականացումը. Արփինե Սարգսյան

Մարտ 11,2026 22:22 Share

Մարտի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ։

Քննարկվել են ներքին անվտանգության, միգրացիոն քաղաքականության և վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։

Արփինե Սարգսյանը, որպես Հայաստանի կողմից ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի գլխավոր բանակցող, ներկայացրել է իրականացված աշխատանքները՝ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, ԵՄ կողմից իրականացված գնահատման արդյունքներին և սահմանված հենանիշային ուղղությունների առաջընթացին։

ՆԳ նախարարն ընդգծել է Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությունը՝ բարձր գնահատելով գործընթացում ԵՄ առաջնորդությունն ու կառուցողական ներգրավվածությունը։

Նախարարի խոսքով՝ հաջողության համար վճռորոշ է ոչ միայն բարեփոխումների ծավալը, այլև դրանց պատշաճ իրականացումը։ Այդ համատեքստում նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերը լիարժեք և որակով իրականացնելու ուղղությամբ։

Հանրային խորհրդի անդամները նախարարին հարցեր են ուղղել ԵՄ վիզաների ազատականացման հնարավոր ժամանակացույցի, հանցավորության դեմ պայքարի և կանխարգելման քայլերի, ինչպես նաև միգրացիոն հոսքերի կառավարման քաղաքականության վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բաց և արդյունավետ քննարկման համար։

Արփինե Սարգսյանը ևս կարևորել է հանդիպումը՝ այն դիտարկելով որպես պետության և հասարակության միջև երկխոսության արդյունավետ ձևաչափ։

Հանդիպումից հետո Արփինե Սարգսյանը, Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Մատենադարանում՝ ծանոթանալով հին ձեռագրերի վերականգնման ու պահպանման գործընթացին, ինչպես նաև մշտական ցուցադրության նմուշներին։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031