Մենք ի գիտություն ենք ընդունում, որ Պաշտպանության նախարարությունը օգտագործում է ԽՍՀՄ քարտեզ, և հենց այդ քարտեզի վրա ենք դնում մեր ունեցած արբանյակային լուսանկարը։ Խոսքը Planet Lab-ի օգոստոսի 8-ին նկարած արբանյակային լուսանկարի մասին է։
Այստեղ մենք երկու պատկերը դրել ենք իրար վրա․ սլայդերը աջ ու ձախ շարժելով՝ կարող եք տեսնել նույն տեղանքը երկու քարտեզի վրա։
Ձախ կողմում տեսնում ենք, որ բարձունքի գագաթը համընկնում է երկու պատկերներում։ Դա Կատար բարձունքն է, որի մասին դեռ խոսելու ենք։ Աջ կողմում սկսում է երևալ ադրբեջանական նոր դիրքը, որի մի մասը, այնուամենայնիվ, հատում է Հայաստանի սահմանը։ Այն սահմանը, որ դեղինով գծել են պաշտպանության նախարարությունում։
Ստացվում է, որ FactorTV-ի պնդումը ճշմարիտ է նաև պաշտպանության նախարարության քարտեզի վրա։
Կարդացեք նաև
Այսինքն, ինչպես և նշել էինք՝ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում է՝ նույնիսկ ՊՆ-ի համար հիմք ծառայող խորհրդային քարտեզով։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։


















































