Լրահոս
Օրվա լրահոսը

4 անհիմն պնդում 1 նախադասության մեջ

Մարտ 12,2026 10:00 Share

Երբ որեւէ երկրի ղեկավար ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում, նա, որքան գիտեմ, սովորաբար անդրադառնում է միջազգային քաղաքականությանը եւ իր երկրի դիրքորոշմանը այդ քաղաքականության այս կամ այն հարցում: Բայց, հաշվի առնելով ԵՄ-ի եւ Փաշինյանի, այսպես ասենք, յուրահատուկ հարաբերությունները, Հայաստանի վարչապետն անդրադարձել է մեր երկրի ներքաղաքական կյանքին, բողոքել է հոգեւորականներից եւ ընդդիմությունից, զուգահեռաբար արդարացնելով իր կողմից նախաձեռնած քաղաքական ռեպրեսիաները:

Փաշինյանը, մասնավորապես, ասել է հետեւյալը: «Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ, որոնք ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարեվարքության բոլոր կանոնները, ՀՀ-ում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով ՀՀ նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխների, և փորձում են ՀՀ անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Մենք նոր հակամարտություն ու նոր պատերազմ թույլ չենք տալու»։

Այսինքն՝ մեկ նախադասության մեջ հնչել է առնվազն 4 անհիմն պնդում.

1/ «հոգեւորականները ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»,

2/ «իրենց շուրջը հավաքել են ՀՀ նախկին ղեկավարներին»,

3/ «ռուսաստանաբնակ» (Կարապետյան) եւ «բելառուսամետ» (Ծառուկյան) օլիգարխներն այդ նախկին ղեկավարների հետ կապ ունեն»,

4/ «նրանք փորձում են զոհաբերել ՀՀ անկախությունը»:

Այդ պնդումներին որեւէ ապացույց, բնականաբար, չի բերվում: Բայց, եթե այդ պնդումները նույնիսկ 100 տոկոսով ճիշտ լինեին, դա որեւէ ձեւով չէր արդարացնի դատարանի որոշումները՝ կարգալույծ քահանաների եւ եպիսկոպոսի վերաբերյալ, հոգեւորականների քրեական հետապնդումը, ինչպես նաեւ ԱԺ-ի եւ ՊՆ-ի որոշումները եկեղեցու եւ ոչ թե ինչ-որ «ռազմատենչ» եւ «հակաանկախական» հոգեւորականների դեմ:

Չեմ բացառում, որ հայաստանյան իրողություններին անտեղյակ եվրոպական շարքային պատգամավորները հավատում են Փաշինյանի պնդումներին եւ անկեղծորեն ծափահարում են դրանց: Իսկ ԵՄ ղեկավարներն, իհարկե, գիտեն, թե ինչ է կատարվում մեր երկրում: Բայց աշխարհաքաղաքական շահերը նրանց համար ավելի կարեւոր են:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031