Արցախի մեր հայրենակիցները, որոնք ստացել են ՀՀ անձնագիր, որքանո՞վ են հակված մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպիսի՞ իշխանություն են ցանկանում տեսնել Հայաստանում։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, ով գրեթե ամենօրյա շփումների մեջ է արցախահայերի հետ, կարծում է՝ արցախահայերն ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին։
«Այս ընտրություններն արցախցիների համար առավել ևս շատ որոշիչ են և տրամադրված սպասում են ընտրությունների արդյունքներին, այդ թվում՝ իրենց ակտիվ մասնակցությամբ։
Մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս վերահաստատվում է, որ արցախահայերը սպասում են, որ Հայաստանում կընտրվի այնպիսի իշխանություն, որի համար Արցախի հարցը փակ չէ։ Նաև արցախահայերի վերադարձի խնդիրը ոչ թե կփակեն, այլև կկարողանան օժանդակել այդ գործընթացներին, որոնք կհանգեցնեն վերադարձին։ Ավելին՝ լինի այնպիսի իշխանություն, որպեսզի մինչև Արցախ վերադառնալն արցախահայերն իրենց մայր հայրենիքում ունենան արժանապատիվ կեցության պայմաններ ու հնարավորություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։
Կարդացեք նաև
Հակոբ Հակոբյանը նաև շեշտեց՝ արցախահայերը, ինչպես և ցանկացած գիտակից հայ, այսօր գիտի, որ խաղաղության հասնում են ոչ թե մուրալով, այլ արժանապատվությամբ և ուժեղ կամք ցուցաբերելով։
«ՀՀ օրվա իշխանությունների այդ թեզն արցախահայերին ավելի է վանում ՔՊ-ից»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

















































