Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ցանցում

Մարտ 12,2026 12:50 Share

Միջազգային կինոփառատոների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպությունը` Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) պաշտոնապես հայտնում է, որ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոնների շրջանակում FIAPF-ի կողմից ճանաչված ընդամենը 50 փառատոններից մեկը դարձավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը։

1933֊ին ստեղծված FIAPF-ի հավատարմագրումը շնորհվում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

«Ոսկե ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև։

«Ոսկե ծիրանը» շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցելու հեղինակային կինոյին, բացահայտելու նոր ստեղծագործական ձայներ և խթանելու մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031