Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ իր հրահանգով են աշխատանքից ազատվելու դիմում գրել պարտադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին։ Փաշինյանը նաեւ հաստատեց տեղեկությունները, որ Գզոյանին աշխատանքից ազատել են ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար։

RA Prime Minister Nikol Pashinyan meets with representatives of media outlets accredited by the Government in Yerevan, Armenia
«Երբ երկրի վարչապետն ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը։ Եվ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա։ Այսինքն՝ մենք պետություն ենք, թե՞ ինքնագործ խմբակ, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս՝ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Եվ այդտեղ չքմեղանալու բացարձակ որեւէ բան չկա։ Կառավարությունն է որոշում արտաքին քաղաքականությունը, ես կառավարության ղեկավարն եմ»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Էդիտա Գզոյանը հեռացվել է հենց իր ցուցումո՞վ, քանի որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք է նվիրե՞լ, Փաշինյանը պատասխանեց․ «Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ գնա»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































